Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2025 թվականը դիմավորելու է Եռաբլուրում։ Այս մասին նա ասել է այսօրվա իր ուղերձում:
«Մենք այս տարի դեկտեմբերի 31-ի գիշերը` 2025 թվականը, դիմավորելու ենք Եռաբլուրում՝ մեր նահատակ հերոսների հետ, որպեսզի վերահաստատենք մեր ուխտը իրենց առջև՝ միտված մեր կյանքի հաղթանակին։ Հաղթողների հետ ենք մենք կնքելու մեր ուխտը: Մաղթում եմ, որ մենք իրենց արժանի լինենք եւ 2025 թվականը դարձնենք իրենց երազանքը եւ հաղթանակը իերնց վերադարձնելու ժամանակահատվածը»,- ասել է նա: