Տվերի մարզում հայրը կյանքից զրկել է 4 երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ահասարսուռ դեպք է տեղի ունեցել Տվերի մարզում: Ոստիկանությունը սպանված է գտել 1, 3, 5 և 7 տարեկան երեխաների։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հանցագործությունը կատարել է երեխաների հայրը, որը երեխաներին սպանելուց հետո փորձել է կտրել իր պարանոցը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշվում է, որ երեխաների սպանության պատճառն այն է եղել, որ տղամարդը մտածել է, որ կինն իրեն պարբերաբար դավաճանել է, և որ երեխաներն իրենը չեն։ Նշվում է նաև, որ նա գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ։




Լրահոս