Ազգային ժողովի հերթական նիստերը կմեկնարկեն 2025 թ-ի հունվարի 20-ից:
ԱԺ նոր նստաշրջանը խոստանում է թեժ լինել:
Հունվարին նախ վճռվելու է Հովիկ Աղազարյանի հարցը:
ArmLur.am-ի հետ զրույցում ավելի վաղ Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը հայտնեց, որ հավանական է՝ Գլխավոր դատախազը հենց հունվարի 20-ին կգա ԱԺ ու կառաջարկի Հովիկ Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից, որից հետո նրան կամ կկալանավորեն, կամ կենթարկեն տնային կալանքի։
ArmLur.am-ը գրել էր նաեւ, որ ՔՊ մի շարք պատգամավորներ մտադիր են ինքնակամ մանդատները վայր դնել՝ չդիմանալով թիմի ճնշումներին:
Խոսքը Լուսինե Բադալյանի, Արփի Դավոյանի մասին է, որոնք ՔՊ-ում վերջին խմորումներից հետո «մերժվածներ» են համարում թիմում:
Քրիստինա Մուշեղյան