Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ այսօր մասնակցել ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի ընդլայնված նիստին, որի ժամանակ նշանակալի ավանդի, մեծ վաստակի ու անբասիր աշխատանքի համար ԵՊՀ ոսկե մեդալով եմ պարգևատրել ԵՊՀ իմ նախկին ղեկավար Անուշավան Մակարյանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
«Այս պարգևը պարոն Մակարյանի անմնացորդ նվիրվածության, արհեստավարժության, աշխատանքում սահմանած բարձր չափանիշների ու ԵՊՀ իմ զարգացման գործում ունեցած հսկայական ավանդի նկատմամբ ունեցած համալսարանական համայնքի երախտագիտության նշանավորումն է։
Այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ նաև ներկայացրել եմ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված իմ նոր տնօրենին՝ Մհեր Օթարյանին:
Պարոն Օթարյանին վստահված այս պատասխանատու պաշտոնը կարևոր առաքելություն է՝ նպաստելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կրթական ու գիտական արժեքների ամրապնդմանը, ինչպես նաև համայնքի ու տարածաշրջանի զարգացմանը։
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում պարոն Մակարյանին իր անգնահատելի ավանդի համար և հաջողություն մաղթում պարոն Օթարյանին»,- գրել է Հովհաննիսյանը: