Պուտինն ու Ալիևը զրուցել են․ Պուտինը ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման դեպքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։

Կողմերը քննարկել են ԱԶԱԼ ուղևորատար ինքնաթիռի կործանման դեպքը, հայտնում է Կրեմլը: Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, խորը և անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:

Պուտինն Ալիևի հետ զրույցում նշել է, որ կործանված ադրբեջանական ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում: Գրոզնին, Մոզդոկը եւ Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչուների կողմից, եւ ռուսական ՀՕՊ միջոցները հետ են մղել այդ հարձակումները, նշել են Կրեմլում:




Լրահոս