
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դատարան է փոխանցել Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործի նյութերը։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Նախաքննության ավարտի մասին ծանուցվել է ամբաստանյալ Ռուբեն Վարդանյանը և քրեական գործի մյուս մասնակիցները, որոնց հասանելի են եղել քրեական գործի բոլոր նյութերը՝ իրեղեն ապացույցներ, փաստաթղթեր, փորձաքննություններ և այլ նյութեր։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է։ ԱՀ գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննարկման»,- ասված է հաղորդագրությունում։