Ադրբեջանը փոփոխություններ կկատարի ՌԴ քաղաքացիների համար ժամանակավոր կացության կանոններում. Հաջիզադե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը մտադիր է փոփոխություններ կատարել Ռուսաստանի քաղաքացիների համար ժամանակավոր կացության կանոններում՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:

Նա հստակեցրել է, որ խոսքը, մասնավորապես, երկրում գտնվելու ժամկետների մասին է: Գերատեսչության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանն ավելի վաղ կրճատել է օտարերկրյա քաղաքացիների կացության ժամկետները։

«Ադրբեջանը, ինչպես և արտաքին քաղաքականության ցանկացած հարցում, ելնելու է ժամանակավոր կացության և միգրացիայի հարցերում հավասարության ու փոխադարձության սկզբունքներից»,- հավելել է Հաջիզադեն:




Լրահոս