
Մադրիդի «Ռեալը» կենտրոնացած է ամառային տրանսֆերային շուկայի վրա։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունը չի նախատեսում ձմռանը նոր խաղացողներ հրավիրել։
«Ռեալը» կարծում է, որ հունվարին կազմն ուժեղացնելու կարիք չկա, մինչդեռ մրցաշրջանի վերջում ակումբը մտադիր է անվճար պայմանագիր կնքել եզրային պաշտպանների՝ Ալֆոնսո Դևիսի (Բավարիա) և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի (Լիվերպուլ) հետ, որոնք կարող են հունիսից ազատ լինել։
«Ռեալը»-ից, իսպանական զլմ-ների փոխանցմամբ, հայտնել են, որ վնասվածք ունեցող Դանի Կարվախալի և Էդեր Միլիտաոյի բացակայության դեպքում թիմը կկարողանա հույս դնել Դավիդ Ալաբայի արագ վերադարձի և 21-ամյա Ռաուլ Ասենսիոյի առաջընթացի վրա պաշտպանությունում։