Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Լծեն-Տաթև ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: