Հայաստանի օկուպացիոն քաղաքականությանը վերջ դնելը դարձել է ադրբեջանական ժողովրդի ազգային գաղափարի գլխավոր նպատակներից մեկը. Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականը «Սահմանադրության և ինքնիշխանության տարի» է հայտարարել։ Այդ մասին նա հրամանագիր է ստորագրել։

«Հայաստանի օկուպացիոն քաղաքականությանը վերջ դնելը և մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելը դարձել են ադրբեջանական ժողովրդի ազգային գաղափարի գլխավոր նպատակներից մեկը»,- նշել է նա։

Ալիևը նշել է, թե այսօր Ադրբեջանը նոր իրողությունների պայմաններում շարունակում է իր «անկախ քաղաքականությունը՝ հիմնվելով Սահմանադրության պահանջների և ինքնիշխան իրավունքների վրա, վստահորեն շարժվում է դեպի առաջիկա ռազմավարական նպատակները»:




Լրահոս