Հայաստանում առաջին անգամ միջազգային 3 խոշոր մրցաշար կկայանա, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային պլանում։
Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ջանքերի շնորհիվ առաջին անգամ մեր երկրում կկայանա միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային պլանում։
Պատմական իրողություն հայկական բռնցքամարտում։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ջանքերի շնորհիվ առաջին անգամ մեր երկրում կկայանա միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային պլանում։
Այսպիսով` 2025 թվականի ապրիլին Հայաստանը կընդունի «Երևանի քաղաքապետի գավաթ» մեծահասակների միջազգային մրցաշարը։ Սեպտեմբերին կանցկացնենք «Բարեկամության գավաթ» ավագ տարիքի պատանիների միջազգային մրցաշարը, իսկ, հոկտեմբերին կընդունենք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Այսպիսով, մեզ բոլորիս թեժ մրցաշրջան է սպասվում»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ: