Ամանորը շատերի սիրելի տոնն է, սակայն ամեն տարի այն նույն կերպ նշելը ձանձրացնում է։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչպես կարելի է տոնել Ամանորը տարբերվող կերպով։
Այսպիսով, Ամանորը յուրահատուկ դիմավորելու համար կարևոր է պլանավորել այն այնպես, որ դա լինի հիշարժան և համապատասխան լինի ձեր նախասիրություններին։
Կազմակերպեք թեմատիկ երեկույթ՝ կապված ձեր նախընտրած ժամանակաշրջանի, մշակույթի կամ հեքիաթային աշխարհի հետ։
Օրինակ՝ վինտաժային, հոլիվուդյան կամ հայ ավանդական տարրերով երեկո։
Դիմավորեք տարին լեռներում կամ մի գյուղում, որտեղ ձյունով պատված բնությունը կտա հեքիաթային տրամադրություն։ Սառը եղանակին վառեք խարույկ, որի շուրջ կարող եք խմել տաք գինի, թեյ կամ ամանորյա ինչ-որ խմիչք և աստղերի ներքո գեղեցիկ երեկո։
Ամանորի գիշերը սկսեք նոր տարեսկզբի խորհրդանշական արարողությամբ, օրինակ՝ ձեր երազանքները, տարվա նպատակները գրեք թղթի վրա և գցեք տարայի մեջ՝ «Երջանկության տարա» անունով։ Հետաքրքիր կլինի այն բացել տարեվերջում և տեսնել, թե նպատակներից ու երազանքներից որն է իրականացել տարվա ընթացքում։
Եթե նախընտրում եք ավելի խաղաղ մթնոլորտ, փորձեք տարին դիմավորել մոմերի լույսի ներքո՝ հանգստացնող երաժշտությամբ, ընթերցանությամբ կամ մեդիտացիայով։
Ընկերներով կամ ընտանիքով հավաքվեք և կիսվեք ձեր երազանքներով կամ անցնող տարվա լավագույն պահերով։
Ամանորի օրը անցկացրեք նրանց հետ, ովքեր կարիքի մեջ են։ Օրինակ՝ այցելեք մանկատուն կամ ծերանոց։
Աննա Սրապիոնյան