
Օրեր առաջ հայտնել էինք, որ Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանին դանակահարել է նույն հիմնարկի աշխատակից, հսկիչ Արտակ Մկրտչյանը:
Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ գործի առթիվ Ոստիկանության Արթիկի բաժնում նյութեր են նախապատրաստվում Հատուկ քննչական ծառայություն ուղարկվելու համար:
Նշենք, որ Արթիկ ՔԿՀ-ում վերջերս շատացել են այն դեպքերը, երբ ՔԿՀ աշխատակիցները բռնության են ենթարկում դատապարտյալներին:
Սակայն Քրեակատարողականի պետի առաջին տեղակալ Աղասի Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել իրավիճակը և որևէ գնահատական իրավիճակի վերաբերյալ չտվեց:
Տաթև Հարությունյան