Շենգավիթում սկեսրայրը դանակահարել է հարսին. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ արտառոց վիճակ է եղել Շենգավիթ վարչական շրջանում։

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 29-ին ժամը 14։00-ին Չեխովի փողոցի բնակարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի ժամանակ սկեսրայրը՝ Հ. Ս․-ն, խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է 1989 թվականին ծնված Յ.Պ․-ին՝ իր հարսին՝ պատճառելով վնասվածք։

Իրավապահներին տղամարդը պատմել է, որ հարսը չի եկել տուն, որից ինքը զայրացել ու հարվածել է։

Իրավապահները փնտրում են դանակը։

Քնար Մանուկյան




Լրահոս