Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր են գրավել արագ շախմատի ԱԱ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր են գրավել արագ շախմատի աշխարհի առաջնությունում:

Հաջող ելույթ է ունեցել Կարեն Գրիգորյանը, որը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթել է 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին և 13 հնարավորից վաստակել 9 միավոր և բաժանել 4-9-րդ տեղերը:

Մրցանակակիրներ են դարձել նաև Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը․ նրանք էլ վաստակել են 8-ական միավոր:

Աշխարհի չեմպիոն է դարձել 18-ամյա ռուսաստանցի շախմատիստ Վոլոդար Մուրզինը, որն անպարտելի է մնացել և վաստակել 10 միավոր: Նա պատմության երկրորդ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է:

Դեկտեմբերի 30-31-ը կանցկացվի կայծակնային շախմատի ԱԱ-ն:




Լրահոս