Ջո Բայդենը հունվարի 9-ը սգո օր է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2025 թվականի հունվարի 9-ը սգո օր է հայտարարել երկրի նախկին ղեկավար Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ։

Բայդենի հրամանի համաձայն՝ երկրի և արտերկրի պետական ​​հաստատություններում 30 օրով կիջեցվեն ազգային դրոշները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը ցավակցություն էր հայտնել Քարթերի մահվան կապակցությամբ՝ նրան անվանելով «ականավոր առաջնորդ, պետական ​​գործիչ և հումանիստ»։




Լրահոս