Ներկայացնում ենք ArmLur.am-ի ավանդական քաղաքական աստղագուշակը, որը ներկայացնում է, թե ինչ է սպասվում պաշտոնյաներին, հայտնի գործիչներին եկող տարում, ինչ եղավ և ինչ սպասենք:
Այսպես. Նիկոլ Փաշինյան՝ կենդանակերպի նշանը նապաստակ
Նապաստակ երկվորյակների համար էլի բարդ տարի է սպասվում, քանի որ կենդանակերպին բնորոշ չկողմնորոշվածությունը եւ երկերեսանիությունը կխանգարեն իրավիճակին սթափ նայել: Թեեւ երկվորյակները խելացի, աշխատասեր են, բայց ձախողումները գալիք տարում էլ կշարունակեն հետապնդել Փաշինյանին։ ՍՄՍ գրելու ժամանակ ու տրամադրություն էլ շատ դեպքերում չի լինի: Թեեւ ճիշտ կլիներ պետական օղակների գործադրումը, այլ ոչ թե վոթսափի հավելվածի գործածումը:
Վելուծելով Փաշինյանի ճակատագրի մատրիցան (կից ներկայացնում ենք Փաշինյանի ճակատագրի մատրիցան), կարելի է նկատել, որ վերջինիս մանիպուրան 4-րդ էներգիա է, այսինքն՝ ունի առաջնորդի հատկություններ, սակայն էգոիստ ագրեսոր է: Նա ամեն հարց լուծում է հենց ագրեսիայի եղանակով, խաղաղ ճանապարհներով լուծումների չի գնում։ Այս ամենը նշանակում է, որ վերջինս մինուսի վրա է և իր կյանքում ոչինչ չի հաջողվի։
Աշխարհաքաղաքական վեկտորների փոփոխությունը մերթ արեւմուտք, մերթ Ռուսաստան իր թռիչքները ի վերջո կհանգեցնեն այն հանգրվանին, որ իր առջեւ պայման կդնեն՝ ընտրություն կատարել. աջ կամ ձախ: Աստղերը հուշում են Փաշինյանին բացի իր ընտանիքից՝ կնոջից, գտնել մի քանի վստահելի մարդիկ՝ նրանց վրա հենվելու համար, հակառակ դեպքում անհասկացվածությունը կշարունակի հետապնդել ձեզ և նախկիննեի վրա ամեն ինչ բարդելու գործելաոճը չի արդարացնի իրեն: Աստղերը իհարկե, հուշում են, բայց ոչինչ չեն պարտադրում, եթե Իլհամ Ալիեւն ասելիք չունի: