Հաշվեքննիչ պալատում իրարանցում է, բոլոր աշխատակիցները դիմումներ են ներկայացրել դատարաններ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Մուշեղ Սաֆարյանը, ով ՀՀ հաշվեքննիչ պալատի վեցերորդ վարչության պետի տեղակալն է, դիմել է Վարչական դատարան իրեն պաշտոնից ազատելու մասին 10.12.2024թ. թիվ 489-Ա հրամանը վերացնելու, հայցվորին ՀՀ հաշվեքննիչ պալատի վեցերորդ վարչության պետի տեղակալի՝ կամ հավասարազոր այլ պաշտոնի վերականգնելուն, իսկ վերականգնման անհնարինության դեպքում հօգուտ հայցվորի միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում՝ որպես վերջինիս աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում, բռնագանձելուն պարտավորեցնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի «սկսած 11.12.2024 թվականից» համար հատուցում՝ հայցվորի միջին աշխատավարձի չափով հօգուտ հայցվորի բռնագանձել։
Վիկտորյա Խաչատրյանը, ով հաշվեքննիչ պալատի արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության գլխավոր մասնագետն է, եւս դիմել է ՀՀ վարչական դատարան իրեն պաշտոնից ազատելու մասին 11.12.2024թ. հրամանը վերացնելու, հայցվորին ՀՀ հաշվեքննիչ պալատի արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության գլխավոր մասնագետի կամ հավասարազոր այլ պաշտոնի վերականգնելուն, իսկ վերականգնման անհնարինության դեպքում հօգուտ հայցվորի միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում՝ որպես վերջինիս աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում բռնագանձելուն պարտավորեցնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի «սկսած 11.12.2024 թվականից» համար հատուցում՝ հայցվորի միջին աշխատավարձի չափով հօգուտ հայցվորի բռնագանձել։
Քնար Մանուկյան