
Տոնական օրերին, հունվարի առաջին տասնօրյակին կլինի բացարձակ առանց տեղումների եղանակ, հանրապետությունում կգերակշռեն հարավ-արևմտյան տաք օդային հոսանքները: Այս մասին սուլիսին հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ըստ նրա՝ գիշերային ժամերին երկրի ողջ տարածքում գրանցվելու է բացասական ջերմաստիճաններ, բայց ցերեկային ժամերին նույնիսկ լեռնային շրջաններում կգրանցվեն դրական ջերմաստիճաններ։
«Մայրաքաղաքում գիշերային ժամերին հունվարի առաջին տասնօրյակին կլինի -2, -4 աստճան, իսկ ցերեկային ժամերին՝ +6, +8 աստիճան տաքություն։ Կլինի պարզ երկինք, առանց տեղումների եղանակ»,-ասաց նա։