«Սիգ» տեսակի ձկան որսի ու վաճառքի արգելքի ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները գիշերային հերթափոխի ընթացքում Սևանա լճի ափամերձ տարածքում հայտնաբերել են որսագողության դեպք։
Վարդենիս համայնքի, Կարճաղբյուր բնակավայրի լճի ափամերձ հատվածում գիշերը՝ ժամը 22։00-ի սահմաններում, նկատվել է լճից դուրս եկող ձկնորսական նավակ։
Որսագողերը դիմել են փախուստի՝ դեպքի վայրում թողնելով ռետինե նավակ, որում առկա է եղել 560 հատ, ընդհանուր քաշով 207կգ սիգ տեսակի ձուկ։ Ձկնապաշարին հասցված վնասը կազմել է 1.035.000դր։
Նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Ընթանում են իրավախախտների հայտնաբերման աշխատանքներ։