Վեհափառ Տիրոջ ամանորյա ուղերձը կհեռարձակվի «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Հ2», «ԱՐ», «5-րդ ալիք», «Բուն» և իհարկե` Շողակաթ հայկական հեռուստաալիքներով: Այս մասին հայտնում է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։
Ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել էին, որ նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը 21:55-ին։