Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական հեռագրեր է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, Պուտինը նաև շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և մի քանի տասնյակ այլ երկրների ղեկավարներին։