ՆԳ նախարարի հրամանով Երևանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Սևան Քոչարյանը նշանակվել է ՆԳ նախարարի խորհրդական։ Այս մասին ArmLur.am-ին հայտնել են ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Սևան Քոչարյանը նախկինում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնը։