Մոսկվան պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորմանն այն չափով, որքանով պատրաստ են Վրաստանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարվա արդյունքների ամփոփման վերաբերյալ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան չի պատրաստվում միջամտել Վրաստանի ներքին գործերին։
Վրաստանը 2008 թվականի սեպտեմբերի 2-ին խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով։ Դիվանագիտական հարաբերությունները խզելիս Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ կպահպանի հյուպատոսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ 2009 թվականի մարտից Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը կից գործում է Ռուսաստանի Դաշնության շահերի բաժանմունքը, որտեղ աշխատում է Ռուսաստանի դիվանագիտական և տեխնիկական անձնակազմը: Մոսկվայում, նույնպես Շվեյցարիայի դեսպանատանը կից, ստեղծված է Վրաստանի շահերի բաժանմունք: