Երբ տեղի կունենա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադիր համագումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին։

Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնել է ՔՊ կուսակցության նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Ավելի վաղ Հովիկ Աղազարյանը հայտնել էր․

«Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։

Կուսակցության անվանումը լինելու է՝ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»- ՄԱՍԿ։

Հիմնադիր համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարենք 2025 թվականի հունվարի երեքին։




Լրահոս