
Ինչպես հայտնի է, Երեւանի ոստիկանապետ Սևան Քոչարյանն ազատվել է պաշտոնից ու նշանակվել ՆԳ նախարարի խորհրդական։
Ներկայումս Երեւանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռուբեն Դավթյանը, ով մինչ այդ Կոտայքի մարզի ոստիկանապետն էր, ու այս տարի Սրբազան շարժման բողոքի ակցիաների ժամանակ աչքի ընկավ իր պահվածքով, թե ինչպես է նա վարվել քաղաքացու հետ ու դեռ ավելին՝ լրագրողների հետ զրույցում նրանց ասել էր, որ զզվում է լրագրողներից։
Հավելենք, որ Դավթյանը իրավապահ համակարգում հայտնի է «Մուսկուլ» անվանմամբ։
Քնար Մանուկյան