Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է 22 սմ-ով. ՇՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանա լճի մակարդակը 1900,39 մետր է, որը նախորդ տարվա համեմատ բարձր է 22 սմ-ով: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

2024 թվականը հիդրոլոգիական վիճակագրական տեսակետից, 2020 թվականից հետո եղած ամենաբարենպաստ տարին էր, և 2024 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900,39 մետր, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 22 սանտիմետրով:

Տարեկան կտրվածքով սա վերջին ութ տարվա մակարդակի դրական փոփոխության ամենաբարձր արժեքն է:

2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով բացթողնված ջրի քանակը եղել է վերջին 15 տարիների ամենաքիչը:




Լրահոս