Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը՝ անվավեր է ճանաչելով Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող չորս հողամասերի աճուրդներն ու վերականգնել է դրանց համայնքի սեփականության իրավունքը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել՝ Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,1-0,15 հեկտարի հասնող մակերեսներով 4 հողամասերի աճուրդներն ու որպես հետևանք՝ համայնքի և Մ․Մ-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագրերն ու սեփականության իրավունքի գրանցումները՝ վերականգնելով այդ հողամասերի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը
Դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, վերոնշյալ 4 հողամասերի նկատմամբ կգրանցվի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը: