Որտեղ է տեղի ունենալու Հովիկ Աղազարյանի ստեղծած կուսակցության համագումարը, ինչ պլաններ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը, իրականացնելով արագ վերադասավորումներ, ստեղծել է նոր կուսակցություն, որի հիմնադիր համագումարը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 3-ին:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այն տեղի կունենա «Մարիոթ» հյուրանոցում։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նորաստեղծ Միասնական ազգային սահմանադրական կուսակցության (ՄԱՍԿ) ծրագրային առաջնահերթություններից է կոռուպցիայի դեմ պայքարը, առողջապահական և պաշտպանունակության հարցերը, Սևանի զբոսաշրջային պոտենցիալը, ինչպես նաև վարչական իրավախախտումների դասակարգումը ակամա և դիտավորյալ խմբերի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցության նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը  ArmLur.am-ին հայտնել է, որ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած «Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության» (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին։

Ավելի վաղ Հովիկ Աղազարյանը հայտնել էր․

«Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։

Կուսակցության անվանումը լինելու է՝ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»- ՄԱՍԿ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս