Երբ կհրապարակվեն Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակտաուում ավիավթարի հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն 30 օրվա ընթացքում, ասել է Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Թալգաթ Լաստաևը։

«Ակտաուի օդանավակայանում փորձագետները ջանասիրաբար աշխատում են, ընդհանուր առմամբ, ըստ ստանդարտների, հետաքննության նախնական արդյունքները հայտարարվում են 30 օրվա ընթացքում», – ասել է Լաստաևը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, դեկտեմբերի 25-ի առավոտյան վթարի է ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։

Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։ ՌԴ դեսպանատան տվյալներով՝ նրանցից 9-ը ռուսներ են։ Ընդհանուր առմամբ, ըստ ցուցակների, ինքնաթիռում եղել է ՌԴ 16 քաղաքացի։




Լրահոս