Ռուսաստանի տարածքում այս գիշեր ոչնչացվել է ուկրաինական 68 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Դաշնության տարածքում ոչնչացվել է ուկրաինական 68 անօդաչու թռչող սարք։

Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Բրյանսկի, Սմոլենսկի, Տվերի, Ռոստովի, Կուրսկի, Կալուգայի շրջանները, Կրասնոդարի երկրամասը, ինչպես նաև Ղրիմը: Հայտնի է, որ Սմոլենսկի նավթաբազայում հրդեհ է բռնկվել: Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքում: Կիևում պայթյուններ են լսվել: Տեղական իշխանության տվյալով՝ հրթիռային հարվածի հետևանքով՝ բնակելի տուն է վնասվել: Տուժածներ չկան:




Լրահոս