
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 06:46-ին, Կասպից ծովում 3,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջաի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին, երկրաշարժի օջախը գտնվել է 33 կմ խորության վրա։
Մինչ այդ էլ Կասպից ծովում 3,5 բալ ուժգնությամբ մեկ այլ երկրաշարժ էր գրանցվել։
Այն գրանցվել էր տեղական ժամանակով ժամը 06:40-ին, 17 կմ խորության վրա: