Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինլանդիայում անցկացվող եվրոպայի 2014թ առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 98կգ քաշային կարգը ներկայացնող հայազգի Արթուր Ալեքսանյանը (Ճերմակ արջ)  եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին դառնալաով Եվրոպայի եռակի չեմպիոն:

Հիշեցնենք, որ Արթուրը իր գոտեմարտերը սկսել է 1/16-րդ փուլից, որտեղ 7:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Վլադիմիր Վասիլևին: 1/8 եզրափակչում Ալեքսանյանը 8:0 հաշվով հաղթեց խորվաթ ըմբիշին:

Արթուրը գերազանց գոտեմարտ անցկացրեց նաև 1/4 եզրափակչում, նա 9:0 հաշվով հաղթեց գերմանացի ըմբիշին:

Կիսաեզրափակչում Ալեքսանյանը 9:0 հաշվով հաղթեց նորվեգացի Նիլսենին:




Լրահոս