![](https://armlur.am/wp-content/uploads/2014/04/fff.jpg)
Գերմանիայի բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան»
սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլֆսբուրգին»:
Հանդիպումն անցավ հետաքրքիր պայքարում և ավարտվեց դորտմունդցիների հաղթանակով`2:1 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպման մեկնարկային րոպեներից դուրս էր եկել խաղադաշտ. նա փոխարինվեց 76-րդ րոպեին:
«Բորուսիա» Դորտմունդ – «Վոլֆսբուրգ» 2:1
Գոլերը` Օլիչ`34, Լևանդովսկի` 51, Ռոյս` 77: