Լուկաշենկոն շնորհավորել է Վեհափառին և ՀՀ նախագահին Ամանորի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա առաջնորդներին Ամանորի կապակցությամբ։ Այս մասին «Բելտա»-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, Լուկաշենկոն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այլ պետությունների ղեկավարներին։

Բելառուսի նախագահը շնորհավորել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշված է այդ ցուցակում։




Լրահոս