Գավառ-Կարմիրգյուղ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:45-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Կարմիրգյուղ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Կարմիրգյուղ ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին բախվել են Toyota (վարորդ՝ Ա. Մ.) և Mercedes-Benz (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները.

Toyota մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։02-ին, մարվել՝ 19։05-ին։

Toyota մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են էլեկտրական մալուխներ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։




Լրահոս