![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/6eb6e3d0-c777-11ef-88b4-d508a6dc4992.jpg)
77 տարեկանում մահացել է կանադացի դերասան Անգուս Մաքինեսը, ով «Աստղային պատերազմներում» խաղացել է Ջոն Վանդերի դերը։
Նա վախճանվել է իր տանը՝ ընտանիքի անդամներով ու հարազատներով շրջապատված, նշված է մահազդի մեջ։
Մաքինեսը ծնվել էր 1947 թվականի հոկտեմբերի 27-ին։ Դերասանական կարիերայի ընթացքում խաղացել է 35 դեր։