Հունգարիան զրկվել է Եվրամիության ավելի քան 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունգարիան զրկվել է Եվրամիության ավելի քան 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից՝ օրենքի գերակայության խախտումների պատճառով։ Այս դեպքն առաջինն է Եվրոպական Միությունում:

Ամիսներ առաջ հրապարակված զեկույցում Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ Հունգարիան չի համապատասխանում ԵՄ ժողովրդավարական չափանիշներին, մասնավորապես՝ քաղաքական ֆինանսների, շահերի բախման և ԶԼՄ-ների անկախության հարցերում:

Եվրահանձնաժողովից հստակեցրել են, որ Հունգարիան պետք է մինչև 2024 թվականի վերջ անհրաժեշտ իրավական բարեփոխումներ իրականացներ, սակայն չի կատարել իր պարտավորությունը։




Լրահոս