![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/612c8ee0-c8e9-11ef-94cb-5f844ceb9e30.png.webp)
Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում 12 մարդ է մահացել, երբ տեղի բնակիչը կրակ է բացել, իսկ հետո փորձել է ինքնասպան լինել ու մահացել։
Ոստիկանության տվյալներով՝ կրակոցները սկսվել են չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 17:30-ին Բայիցայում՝ Ցետինյեի արվարձանում:
Հարձակվողը` Ակո Մարտինովիչը, ամբողջ օրը խմել է սրճարանում և վերցրել զենք, որի համար, ըստ տեղեկությունների, թույլտվություն չի ունեցել, հաղորդում է BBC-ի սերբական ծառայությունը:
Մահացածներին գտել են հինգ տարբեր վայրերում, որոնցից չորսը՝ սրճարաններում։
Ինչպես հայտնում է Vijesti-ն, հարձակվողը փորձել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ նրան շրջապատել են ոստիկանները՝ Ցետինջե արվարձանում գտնվող իր տան մոտ: Նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Մահացածների թվում կան երկու երեխա, ինչպես նաև հարձակվողի ընտանիքի մի քանի անդամներ։ Չորս մարդ հոսպիտալացվել է, երեքի կյանքին վտանգ չի սպառնում։