«Ինտեր»-ը դուրս է եկել Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միլանի «Ինտեր»-ը դուրս է եկել Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ:

Սաուբյան Արաբիայում ընթացող Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ինտեր»-ը մրցեց «Ատալանտա»-ի հետ և առավելության հասավ 2:0 հաշվով: Միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դենզել Դյումֆրիսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում  էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Կիսաեզրափակչի մյուս խաղում միմյանց դեմ կմրցեն «Յուվենտուս»-ն ու «Միլան»-ը: Այն կկայանա հունվարի 3-ին:

Եզրափակիչ խաղը կկայանա հունվարի 6-ին:

 




Լրահոս