Հարավային Կորեայի նախագահին չի հաջողվում ձերբակալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կորեայում ուժայինների հսկայական խումբը չի կարողացել ձերբակալել հեռացված նախագահ Յուն Սոկ Յոլին։ Նրանց աշխատանքին խոչընդոտել են նախագահի անվտանգության աշխատակիցները և առավոտից նրա տան դիմաց հավաքված նրա աջակիցները։

Դատախազությունը քննիչների խումբ է ուղարկել Յոլի տուն՝ լիազորելով նրան ձերբակալել երեք մեղադրանքով՝ իշխանության չարաշահում, ռազմական դրություն մտցնելու հակասահմանադրական փորձ և ապստամբության փորձ։:

Սեուլի պալատ են ժամանել մոտ 3 հազար ոստիկաններ, ինչպես նաև հավաքվել են Յուն Սոկ Յոլի կողմնակիցները, ինչից հետո նախագահական թիկնազորը փակել է գլխավոր դարպասով մուտք գործած հարավկորեացի քննիչների ճանապարհը: Արդյունքում ձերբակալման փորձերը կասեցվել են համառ հակազդեցության պատճառով։

Յուն Սոկ Յոլի ձերբակալման օրդերն ուժի մեջ է մինչև հունվարի 6-ը:




Լրահոս