Ամանորի օրերին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանվել է 10 ծնունդ։
Ինչպես հայտնում ենք Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներից, 2025 թվականի հունվարի 1-ին և 2-ին Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել վեց երեխա՝ 3 տղա և 3 աղջիկ։ Գավառի բժշկական կենտրոնում 2024 թվականի վերջին օրը ծնվել է 1 աղջիկ, հունվարի առաջին օրերին՝ 1 տղա և 1 աղջիկ։ Սևանի բժշկական կենտրոնում 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ծնվել է 1 տղա։ Վարդենիսի ԲԿ-ում և Ճամբարակի առողջության կենտրոնում Ամանորին ծնունդ չի գրանցվել։