Բայդենը օգնականների հետ քննարկել է Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը քննարկել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու՝ իր օգնականների ներկայացրած պլանը: Այդ մասին հաղորդել է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը մի քանի շաբաթ առաջ նախագահ Բայդենին ներկայացրել է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակման տարբերակները, եթե իրանցիները միջուկային զենքի ստեղծմանն անցնեն մինչև հունվարի 20-ը»,-ասված է հրապարակման մեջ։

Նշվում է, որ նախագահն ու իր թիմը քննարկել են մի քանի տարբերակներ ու սցենարներ, սակայն հանդիպման ժամանակ Բայդենը որոշում չի ընդունել հնարավոր հարվածի մասին։

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ ներկայում Սպիտակ տանն ակտիվ քննարկումներ չեն ընթանում Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր ռազմական գործողությունների շուրջ:

 




Լրահոս