Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. ինչ է քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրել է.

«Սիրելի հայրենակիցներ

30.12.2024թ. կայացել է Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.

1.Կուսակցության անվանման հարցը,

2. Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման հարցը,

3.Հիմնադիր Համագումարի անցկացման հարցը։

Որոշվեց

1. Կուսակցությունը անվանել <<Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն>> (ՄԱՍԿ),

2. Մինչև 16.01.2025թ. ավարտին հասցնել Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները,

3. Կուսակցության հիմնադիր Համագումարը հրավիրել 2025 թվականի փետրվարի 8ին, առավոտյան ժամը 10ին, ք. Երևան, Ամիրյան փողոցի 1 շենքում` <<ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՕԹ>> հյուրանոցի <<Տիգրան Մեծ>> սրահում։

Շնորհակալություն»




Լրահոս