Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է «Հայկական ավիաուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Դիանա Կարապետյանը:
«Մահացողը միջին տարիքի՝ մոտ 50 տարեկան տղամարդ է եղել: Հանկարծամահ է եղել, թե առողջական այլ խնդիր է ունեցել, չենք կարող ասել: Անձնակազմի և ուղևորների շարքում եղած երկու բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել, ցավոք քաղաքացու ինքնազգացողությունը չի լավացել, նա մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայից Երևան թռչելիս: Օդանավի վայրէջքից հետո շտապօգնության երկու բրիգադ է մոտեցել բուժօգնության համար»,- մանրամասնել է Դիանա Կարապետյանը: