![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/պա.jpg-1.webp)
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Սիրով հրավիրում ենք միասնաբար տոնելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը և աղոթելու Մարմնացյալ Աստծուն մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար։ Պատարագի սկիզբը՝ 17։00», – նշված է ՀԱՍԵ Արցախի թեմի հաղորդագրությունում։