Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում Գազայի հատվածի տարածքում գրոհել է ՀԱՄԱՍ-ի մարտիկների չորս տասնյակ հավաքատեղի, ինչպես նաև խմբավորման հրամանատարական կետերը:
ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ գնդակոծված կառավարման կենտրոններից գործել են թշնամու տասնյակ գրոհայիններ, որոնք հարձակումներ են իրականացրել իսրայելցի զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։
ՑԱՀԱԼ-ի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի որոշ թիրախներ տեղակայված են եղել այն վայրերում, որտեղ նախկինում եղել են դպրոցներ։