![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/Dtj5XW9k2tzzZHaqvTFxYpN63WMppndzlV6VcZVW.jpg)
Վրաստանի Միգրացիայի դեպարտամենտը երկրից արտաքսել է օտարերկրյա 25 քաղաքացիների, որոնք նոյեմբեր-դեկտեմբերին մասնակցել են Թբիլիսիում բողոքի ակցիաներին:
Այս մասին հունվարի 4-ին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն:
Գերատեսչության տվյալներով՝ արտաքսման ընթացակարգի շրջանակներում օտարերկրյա վերոնշյալ քաղաքացիների մի մասն ինքնակամ լքել Է Վրաստանը, իսկ մի մասն արտաքսվել է հարկադիր ճանապարհով:
ՆԳՆ տեղեկատվության համաձայն ՝ 2024 թվականին Վրաստանից արտաքսվել է 430 օտարերկրյա քաղաքացի։