Աշխարհի ամենատարեց բնակչուհին հուղարկավորվել է Ճապոնիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայում հունվարի 4-ին տեղի է ունեցել մոլորակի ամենատարեց բնակչուհու՝ Տոմիկո Իտոկայի հուղարկավորության արարողությունը։ Այս մասին հայտնում է ճապոնական NHK պետական հանրային հեռուստաընկերությունը։

116-ամյա Տոմիկո Իտոկան վախճանվել էր դեկտեմբերի 29-ին՝ Հյոգո պրեֆեկտուրայի Ասիա քաղաքի ծերանոցում: Նա ծնվել էր 1908 թվականի մայիսի 23-ին Օսակայում։ Ընտանիքի երեք դուստրերից ավագն էր։ Շուրջ 30 տարի առաջ տեղափոխվել էր Ասիա քաղաք։

Նա մոլորակի ամենատարեց բնակիչ էր դարձել 2024 թվականի օգոստոսին՝ Իսպանիայում 117-ամյա Մարիա Բրանյաս Մորերայի մահանալուց հետո։ Գինեսի ռեկորդների գրքի խմբագրությունը Տոմիկո Իտոկային պաշտոնապես Երկրի ամենատարեց մարդ էր ճանաչել նույն տարվա սեպտեմբերին։ Այժմ այդ պատվավոր տիտղոսը կանցնի Բրազիլիայի 116-ամյա բնակչուհի Ինա Կանաբարո Լուկասին։

 




Լրահոս