Հունվարի 1-ից Վրաստանում նախարարությունների թիվն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում 2025 թվականի հունվարի 1-ից ավելացել է նախարարությունների թիվը. 12-ի փոխարեն այժմ դրանք 13-ն են: Սպորտի նախարարությունը, որը նախկինում մշակույթի նախարարության մաս էր կազմում, այժմ դարձել է ինքնուրույն:

Այս մասին հայտնում է NewsGeorgia լրատվականը:

Ըստ աղբյուրի՝ Կառավարության կառուցվածքի մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ նորաստեղծ գերատեսչությունները (Մշակույթի և Սպորտի նախարարությունները- խմբ․) առաջիկայում կիրականացնեն օպտիմալացում՝ իրենց գործառույթների վերլուծության հիման վրա։

 




Լրահոս